ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
28-ամյա ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ
23:30, 11.11.2023 | mamul.am
9590 | 0

Ալբանիայում ազգային առաջնության խաղի ժամանակ մահացել է տեղի «Էգնատիա» ակումբի խաղացող, գանացի 28-ամյա Ռաֆայել Դվամենան։ Այս մասին հայտնում է Գանայի ֆուտբոլային ասոցիացիան։

Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Դվամենան թիմում խաղացել է «Պարտիզանիի» դեմ։ Խաղի 24-րդ րոպեին նա կորցրել է գիտակցությունը: Բժիշկները շտապել են նրա մոտ, պարզվել է, որ մարզիկը սրտի կաթված է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ չեն կարողացել օգնել, ֆուտբոլիստը մահացել է։

Դվամենան «Էգնատիայում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ նա հասցրել էր հանդես գալ Ցյուրիխում, Ավստրիայում և մի շարք այլ ակումբներում։ Նա հանդես է եկել նաև Գանայի հավաքականում և երկու գոլ է խփել նրա կազմում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր