ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+16 °C
Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել, կա 5 զոհ
21:30, 12.11.2023 | mamul.am
6362 | 0

Միջերկրական ծովի արևելյան հատվածում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 ամերիկացի զինվորական։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության հայտարարության մեջ, որին մեջբերում է Փենթագոնի Stars and Stripes պաշտոնական թերթը։

«Ռազմական վարժանքների շրջանակում վառելիքի սովորական լիցքավորման ժամանակ Միջերկրական ծովում վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական ինքնաթիռ, որում եղել է 5 զինվորական, բոլորն էլ զոհվել են»,- հայտնել են հրամանատարությունից։

Ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 12-ի գիշերն ուսումնական թռիչքի ժամանակ։ Փենթագոնը լրացուցիչ ուժեր է մտցրել Արևելյան Միջերկրական ծով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացնում տարածաշրջանում. դրանք վերջերս տեղի են ունեցել 2 ամերիկյան ավիակիրների վրա, որոնք տեղափոխում էին մոտ 11 հազար զինվորական։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր