ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«ՀՕԱԿ-ի ղեկավարությունը մի քանի ամիս համոզում էր, որ պիտի կտրվեն Երևանին բնորոշ ծառատեսակները». Սիլվա Ադամյան
03:06, 13.11.2023 | mamul.am
2364 | 0

Բնապահպան Սիլվա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ներկա եղանք հասարակական լսումների, որտեղ քննարկվում էր Երևանի կանաչ գոտիների ողբալի վիճակը: ՀՕԱԿ-ի ղեկավարությունը մի քանի ամիս է համոզում էր հանրությանը, որ պիտի կտրվեն Երևանին բնորոշ ծառատեսակները, քանի որ դրանք մեծացել են և հիվանդացել: Այս գործընթացը, որը չունի ոչ մի լուրջ հիմնավորում, շարունակվում է: Եվ լսումները միտված էին` կանգնացնելու այս ավերչական գործընթացը: Հարգելի երևանցիներ, մեր գործընկերուհիները որոնք լուրջ ներդրում են ունեցել բնապահպանության ոլորտում, հուրախություն մեզ, այսօր ավագանու անդամ են` Նարե Արամյան, Քրիստինա Վարդանյան: Մենք միացել ենք Երևանի կանաչապատման խնդիրների կարգավորվան գործընթացին, բայց մեզ համար դժվար կլինի առանց Ձեզ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ Երևանցիներ: Միացեք մեր քաղաքի կանաչ գոտիների պաշտպանությանը, կանաչ պարեկների կազմեք հասարակական խմբեր, ակտիվ եղեք և բոլորս միասին կկարողանանք վերջ տալ ծառերի հանդեպ այս անգրագետ գործընթացին: Մենք միշտ ակտիվ ենք և հասանելի»:

Աղբյուրը` Սիլվա Ադամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր