ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
11:48, 14.11.2023 | mamul.am
4281 | 3

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսզարույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր