ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին». Բաշար ալ-Ասադ
11:11, 16.11.2023 | mamul.am
2296 | 0

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:

Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:

«Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը: Այս մասին, մասնավորապես, տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր