ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածն ուղիղ սպառնալիք է բնակչության առողջությանն ու կյանքին». Քրիստինա Վարդանյան
17:57, 19.11.2023 | mamul.am
2224 | 0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Հրավիրում եմ բոլորի իւշադրությունը, մանավանդ` ԼՐԱՏՎԱԿԱՆՆԵՐԻ… Նայեք խնդրեմ, 2020-ի նոյեմբերին «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի նույն թիմի կողմից կատարած երևանյան էտի նկարները և համեմատեք այն վանդալիզմի հետ, որ ՊԵՏԱԿԱՆ մակարդակով իրականացվում է այսօր։ Ծառի սաղարթի 25%-ից ավելիի կորուստը ճակատագրական է բույսի համար, սպասվում է սով, առաջանում են հսկայական վերքեր և բույսի կյանքի տևողության կրճատում։ Այդ գերանները, որ թողնում են ծառի վրա՝ աղետ է բույսի ֆիզիոլոգիայից ելնելով և լինելու է էպիկարմիկ աճ` իր հետևանքներով։ Կազմակերպության մասնագիտական թիմին է ուղղված ասելիքս, ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածն ուղիղ սպառնալիք է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ և ԿՅԱՆՔԻՆ… Բացահայտ ասում եմ՝ ԱՅՍ ԷՏԻՑ ՀԵՏՈ, նույն թեզն է օրակարգ բերվելու՝ ծառերը «Տ-ձև» են, դեֆորմացված ու «ոջլոտ»… Ինձ էլ մի թիրախավորեք, քանզի ես երևույթից եմ խոսում, ղեկավարները գալիս ու գնում են, իսկ իմ մասնագիտական որակումները ՀՀ ԲՈԿ-ի կողմից են ամրագրված ու ամբողջ ԱՊՀ տարածքի մասնագիտական թիմով դաջված ոլորտում։ Ասելիքս էլ միշտ եղել է ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԿԱՆԱՉ ՖՈՆԴԻ… Բժշկության ոսկե օրենքն է՝ NOLI NOCERE»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր