ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Վերականգնվում է Փարպիի 5-րդ դարի բազիլիկ եկեղեցին՝ Ծիրանավորը
22:48, 19.11.2023 | mamul.am
3695 | 0

Վերջերս հայտնի դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նախատեսվում է վերականգնել է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին:

Փարպիի Ծիրանավոր եկեղեցի

Ըստ նախագծի` նախատեսվում է մինչև 2025 թ. ավարտել հուշարձանի վերականգնողական աշխատանքները:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից, 2023 թ. համար նախատեսված աշխատանքները ներառում են տարածքից աղբի մաքրման, ոչ պիտանի քարերի տեղափոխման, հուշարձանի տարածքի հնագիտական պեղման, նախապատրաստական, քանդման և վերաշարման և այլ աշխատանքներ:
Փարպիի Ծիրանավոր եկեղեցի

Եկեղեցին արդեն «ազատվել» է երկու կողմից տասնյակ տարիներ շարված պարիսպներից, որի արդյունքում այն հայտնվել էր բնակիչներից մեկի տնամերձում, ինքնակամ կառուցված պարիսպները նախարարության պահանջով քանդվել են, շինհրապարակը՝ պատշաճ կահավորվել:
Փարպի հնամենի գյուղի միջնադարյան հնագիտական զարդերից մեկը Ծիրանավոր եկեղեցին է: Հայ ճարտարապետության ուսումնասիրող Թորոս Թորամանյանն այն կոչում է ամրոց-եկեղեցի: Ծիրանավորը հիմնադրվել է 5-րդ դարում և առանց լքվելու գործել միեչև 15-16-րդ դդ.:
Նախկինում կար կարծիք, որ եկեղեցին ամրոցի է վերածվել 10-րդ դարում։ Բյուրականի վրա արաբների հարձակումը և այդ շրջանում նրանց իրականացրած կոտորածներն ստիպել են փարպեցիներին աղոթատեղին իբրև բերդ ամրացնել` որպես վերջին ապաստարան: Սակայն նորահայտ վիմագրերը, որոնք հայտնվել են, երբ հարավային պատից թափվել են եկեղեցին զրահապատող կոպտատաշ գորշավուն քարերը, վկայում են, որ աղոթարանն ամրոցի է վերածվել ավելի ուշ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր