ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Լավագույն օրինակը` Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ի անգործությունը գնահատելու համար». Էդուարդ Հայրումյան
00:24, 29.11.2023 | mamul.am
2372 | 0

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Մոտ 100 միլիոն դրամ են ծախսել Երևանի քաղաքապետարանի բյուջեից Երևանյան լճի մի հատվածը բարեկարգելու համար։ Բարեկարգման հետ զուգահեռ Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ի պատասխանատուները պարտավոր էին հարակից լանջերին տալ կանաչապատման ժամանակակից լուծումներ։
Բայց պարզվում է` Արմեն Բեգոյանի ղեկավարած կառույցում դրա ժամանակը չունեն, իսկ դրա փոխարեն էդ մարդիկ ամբողջ օրը զբաղված են խորը էտով և քաղաքի կանաչ ֆոնդը #ավիրեLOVE:
Սա լավագույն օրինակն ու տեսանյութն ա Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ի անգործությունը գնահատելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր