ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կատարը հույս է հայտնել, որ Գազայում հրադադարը կերկարաձգվի
20:18, 29.11.2023 | mamul.am
1791 | 0

Կատարը լավատեսորեն է տրամադրված Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի երկարաձգման հարցում և հուսով է, որ այն կհայտարարվի մի քանի ժամվա ընթացքում, ասել է Կատարի ԱԳՆ-ի խոսնակ Մաջիդ ալ Անսարին։
«Հուսով ենք, որ մի քանի ժամից վերջին խումբը (պատանդների-խմբ.) կազատվի, և մենք նաև կկարողանանք հայտարարել (հրադադարի ժամկետի երկարաձգման մասին- խմբ.)»,- ասել է նա CNN-ին։ Ալ-Անսարիի խոսքով՝ զինադադարի երկարաձգման պայմանները կլինեն նույնը, ինչ նախկինում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ առաջին հերթին ազատ կարձակվեն կանայք և երեխաները, սակայն քննարկվել է նաև տղամարդկանց և Իսրայելի պաշտպանության բանակի` գերի ընկած զինծառայողների ազատ արձակումը, որը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր