ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվում են քվեարկության դնել Բայդենի իմպիչմենթի հարցը
12:25, 30.11.2023 | mamul.am
3157 | 0

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները պատրաստվում են քվեարկության դնել նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի շրջանակներում հետաքննության հարցը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Թերթը նշում է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության՝ Մինեսոտա նահանգից կոնգրեսական Թոմ Էմմերը կուսակիցներին փակ նիստում հայտարարել է, որ անդամները, հավանաբար, ստիպված կլինեն քվեարկել Բայդենի իմփիչմենթի շրջանակներում հետաքննությանը հավանություն տալու համար:
Նշվում է, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր