ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Շահեն Մուստաֆաևը, ով ուսանել է Երևանում, բանակցում է Մհեր Գրիգորյանի հետ». Թաթուլ Հակոբյան
15:18, 30.11.2023 | mamul.am
8970 | 0

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճակատագրի ի՜նչ հեգնանք է, չէ՞: Իջևան-Ղազախ սահմանային հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն է ընթանում, որին Ադրբեջանի կողմից ղեկավարում է Շահին, ավելի ճիշտ՝ Շահեն Մուստաֆաևը, ով ծնվել է Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում, հաճախել տեղի հայկական 8-ամյա դպրոցը, ապա Նոյեմբերյանի թիվ 2 հայկական դպրոցը, որտեղ ես եմ նաև սովորել, ապա ընդունվել է Ժողինստիտուտի հայկական բաժինը, մինչև 23 տարեկանը ուսանել Երևանում: Հիմա նա իր ծննդավայրին շատ մոտ բանակցում է իր հայ գործընկեր Մհեր Գրիգորյանի հետ:
Երբ 2014-ին «ՍիվիլՆեթ»-ի Ազատ Գևորգյանի և Արման Յարալյանի հետ նկարեցի Շահենի մասին ֆիլմ, որ իրականում նրա հայ հարևանների մասին էր, Սերժի քարոզչամեքենան ու հայրենասերները մի այլանդակ արշավ սկսեցին իմ դեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
20:54, 25.05.2024
4489 | 0
դեպի վեր