ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը հայկական կողմը չի մասնակցել
21:18, 30.11.2023 | mamul.am
2987 | 0

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Ազատության»-ը տեղեկացրել է, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր