ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Իրաքի նախագահը հայտարարել է երկրում ջրային ճգնաժամի մասին
22:37, 01.12.2023 | mamul.am
3470 | 0

Իրաքը ջրային լուրջ ճգնաժամի առաջ է կանգնել կլիմայի փոփոխության պատճառով, երկրի հարավում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ճահճային տարածքները չորացել են, իսկ Տիգրիս և Եփրատ գետերը նույնպես ցամաքելու վտանգի տակ են: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդն ուրբաթ օրը Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի (COP28) շրջանակներում Համաշխարհային կլիմայի գագաթնաժողովի բացման ժամանակ:
«Իրաքը ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկիր է, սակայն այն կլիմայի փոփոխության նկատմամբ աշխարհի ամենախոցելի երկրներից մեկն է, հատկապես ջրի և գյուղատնտեսության ոլորտներում: Երկիրը կանգնած է ջրային շատ լուրջ ճգնաժամի առաջ, որի լավագույն օրինակը Հարավային Իրաքի ճահիճների երաշտն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում... Տիգրիս և Եփրատ գետերը ներկայում չորացման վտանգի տակ են՝ տարբեր ազդեցությունների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության պատճառով»,- նշել է Ռաշիդը:
Նրա խոսքով, Իրաքում եղանակային էքստրեմալ պայմանները, ներառյալ ռեկորդային ջերմաստիճանը և անձրևների բացակայությունը, առաջացրել են չորային տարածքների ընդլայնում և անապատացում, գյուղատնտեսական հողերի կրճատում, հողերի դեգրադացիա, փոշու և ավազի փոթորիկների ավելացում, բնական ռեսուրսների կորուստ և այլն: արդյունքում՝ տնտեսական ճգնաժամ, որը հանգեցրել է աղքատության աճի և ներքին տեղահանման և արտաքին միգրացիայի աճի:
Այս կապակցությամբ Իրաքի նախագահը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել «միասնական համագործակցել` որպես մեկ բանակցային դաշինք՝ լուծելու համար տարածաշրջանի բարդ կլիմայական ապագան»:
Ռաշիդը նշել է, որ Իրաքը ներկայացրել է իր «Ազգային վճռական ներդրման» (NDC) ծրագիրը՝ ընդգծելով, որ «Իրաքի կառավարությունն արագ քայլեր է ձեռնարկել մաքուր և վերականգնվող էներգիայի նախագծեր իրականացնելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր