Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու անդամներ սպանվել են Սիրիայում իսրայելական հարվածների հետևանքով, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ռազմական խորհրդականներ Մուհամմեդ Ալի Աթաեյ Շուրչեհը և Փանահ Թաղիզադեն սպանվել են Սիրիայում «խորհրդատվական առաքելություն» իրականացնելիս: Հիշեցնենք, որ Իրանը երկար տարիներ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը։ |