Չինաստանը և Բելառուսը պետք է համատեղ ջանքերով ձևավորեն և վերափոխեն գլոբալ կառավարման համակարգը, նպաստեն համաշխարհային տնտեսության զարգացմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։ Սի Ցզինպինը նաև նշել է երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը՝ «մարդկության միասնական ճակատագրի համայնք» չինական հայեցակարգի շրջանակներում: Նա նշել է Պեկինի և Մինսկի միջև տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև տնտեսական և մշակութային ոլորտերում համագործակցության բարելավման անհրաժեշտությունը: |