ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Տոյվո Կլաար
23:24, 04.12.2023 | mamul.am
3126 | 0

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր էջում անդրադարձել է այսօր Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից հայ զինծառայողի մահվան դեպքին։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես հապի մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ երկու երկրներում հանգստություն տիրի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչ հետևանքով մահացել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր