ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ կունենա ԱՄՆ կոնգրեսականների առջև
11:00, 05.12.2023 | mamul.am
2376 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ կունենա ԱՄՆ կոնգրեսականների առջև: Այս մասին հայտարարել է դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:

«ԱՄՆ վարչակազմը Զելենսկուն հրավիրել է սենատորների առջև ելույթ ունենալ տեսակապի միջոցով՝ մեր վաղվա փակ ճեպազրույցի շրջանակներում»,- Շումերի խոսքը մեջբերում է C-Span հեռուստաալիքը:

Նշվում է, որ ճեպազրույցը տեղի կունենա քվեարկության նախաշեմին, որի ժամանակ կորոշի, թե արդյոք Կոնգրեսը լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի Ուկրաինային, որն ավելի վաղ խնդրել էր նախագահ Ջո Բայդենը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր