ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Եթե մենք չօգնենք Ուկրաինային, ո՞վ մեզ կհավատա հետո». սենատոր Մարք Ուորներ
17:48, 07.12.2023 | mamul.am
2802 | 0

Դեմոկրատ սենատոր Մարք Ուորները Սենատում Ուկրաինային և Իսրայելին օգնության մասին օրինագծի դեմ քվեարկությունից հետո BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդ հարցի լուծումը հետաձգում չի հանդուրժում:

«Ես հիասթափված եմ, քանի որ կարծում էմ, որ դա պատմական պահ է: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և մյուսները, պետք է աջակցեն Ուկրաինայի ժողովրդին: Մենք չենք կարող հանձնվել: Հանրապետական որոշ անդամներ ցանկանում են ինչ-որ փոփոխություններ մտցնել սահմանային քաղաքականության մեջ: Ուկրաինացիները չափազանց բարդ վիճակում են, մենք պետք է աջակցենք նրանց: Եթե մենք դա չանենք, ապա ՆԱՏՕ-ի ո՞ր երկիրը կրկին կհավատա Ամերիկային»,- ասել է սենատորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր