ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Ինչի՞ է հանգեցնելու Փաշինյանի «ինքնիշխանական» քաղաքականությունը». Սուրենյանց
17:24, 07.12.2023 | mamul.am
1811 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Չնայած Բայդենի կոչերին՝ ԱՄՆ Սենատը արգելափակեց Ուկրաինային 106 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքը: Այս տեղեկատվության հետևանքն այն է, որ Ուկրաինան, ըստ էության, անպաշտպան ու մենակ է մնում Ռուսաստանի դեմ իր հակադրության, պատերազմի մեջ:
Եթե ամերիկյան վերնախավը Ուկրաինայի հարցում կոմպրոմիսի չգա, Կիևը ստիպված է լինելու շատ ավելի վատ պայմաններով համաձայնության գալ Մոսկվայի հետ, քան հնարավոր էր 2022-ի գարնանը, երբ Զելենսկիի թիմը՝ Արևմուտքի հորդորով, հրաժարվեց համաձայնության գալ Ռուսաստանի բանագնացների հետ:
Այս հանգամանքի վրա գուցե շատ մեծ ուշադրություն չհրավիրեի, եթե մեր քաղաքական համակարգում չլիներ իշխանամերձ կեղծ արևմտամետ մի մեծ սեգմենտ, որը շարունակ Արևմուտքին ներկայացնում է «փրկիչ»՝ հետևողականորեն ձգտելով Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը:
Իհարկե, այս մարդկանց համար կարող էր դաս լինել անգամ ոչ թե Ուկրաինան, այլ մեր պատմությունը, օրինակ՝ 1920-ի Հայաստանի դաժան ճակատագիրը:
Սակայն այս մարդիկ առաջնորդվում են աղանդավորական մոլռանդությամբ և եթե նրանց նարատիվը շարունակի մնալ իշխանության քաղաքականություն, ամիսներ կամ տարիներ անց, արևմտյան շահախմբերի կողմից օգտագործված Հայաստանը զոհաբերվելու է Ռուսաստանին կամ Թուրքիան, լավագույն դեպքում՝ գուբերնիա, վատագույն դեպքում՝ թուրքական աշխարհի կցորդ դառնալու հետևանքով:
Այ, սրան է հանգեցնելու Փաշինյանի «ինքնիշխանական» քաղաքականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր