ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Գազայում զոհվել է Իսրայելի գլխավոր շտաբի նախկին ղեկավարի որդին
23:18, 07.12.2023 | mamul.am
4290 | 0

Գազայի հատվածում մղվող կատաղի մարտերում զոհվել է 25-ամյա Գալ Էյզենկոտը՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, նեղ ռազմական կաբինետի անդամ Գադի Էյզենկոտի որդին։

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Գալը պահեստազորային է եղել և ծանր վիրավորվել է Ջեբալիայի թունելի հորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Հաղորդվում է, որ Գադի Էյզենկոտը որդու մահվան մասին իմացել է իսրայելական ուժերի հարավային հրամանատարություն այցելելիս։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Գալ Էյզենկոտի մահվան կապակցությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր