ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ալիևն ընտրություններ է նշանակել ներքաղաքական դրդապատճառներով». Ղասիմլի
21:30, 08.12.2023 | mamul.am
3800 | 0

Ադրբեջանի քաղաքական մենեջմենթի կենտրոնի ղեկավար Արազ Ղասիմլին կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել ներքաղաքական դրդապատճառներով, գրում է Infoteka24-ը:

Նրա տվյալներով՝ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարում ամենացածրն է ԱՊՀ երկրների շրջանում, իսկ մյուս տարի կարելի է նույնիսկ ռեցեսիա ակնկալել:

Ղասիմլիի խոսքով՝ ընտրական գործընթացը կարող է ներքին հուզումների անդրապայթուցիչ դառնալ, եթե ընդդիմադիր կուսակցություններն առաջադրեն իրենց միասնական թեկնածուին: Սակայն, ինչպես երևում է նախնական արձագանքներից, «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները մտադիր չեն մասնակցել նախագահական ընտրություններին:

Հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրի Real կուսակցության ղեկավարը, որի առաջնորդն է Իլղար Մամեդովը: Նա, սակայն, համարվում է Մեհրիբան Ալիևայի դրածոն: Մամեդովը հայտարարել է, որ առաջիկա օրերին կուսակցության քաղխորհուրդը կքննարկի հարցը և որոշում կկայացնի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր