ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
Կիևը կարող է կորցնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և ռազմական օգնությունը. #Financial_Times
20:48, 09.12.2023 | mamul.am
3195 | 0

Financial Times-ն իր վերլուծության մեջ նշում է, որ Ուկրաինային աջակցությունը, որը ժամանակին միջկուսակցական լայն կոնսենսուսի հարց էր, դարձել է «քաղաքական սակարկության առարկա» ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում:
Հոդվածում ընդգծվում է, որ դա այժմ ամենաշատն է անհանգստացնում Կիևին, քանի որ երկարաժամկետ ֆինանսական և ռազմական աջակցության կարիք ունի։ Մինչդեռ, գրում է հեղինակը, կարծես թե հարցականի տակ է Ուկրաինայի ամենակարևոր հովանավորների վճռականությունն ու ոգին։ Հեղինակը հիշեցրել է, որ ԱՄՆ-i Քոնգրեսը չի հաստատել ԱՄՆ-ի 60 միլիարդ դոլարի նոր օգնությունը, իսկ ԵՄ-ում մոտակա 4 տարիների ընթացքում Կիևի բյուջեին աջակցելու համար 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցը առկախված է:

«Ուկրաինան այլևս առանձնահատուկ բան չէ»,- մեջբերում է հրատարակությունը Բրյուսելի գերմանական Մարշալի հիմնադրամի գիտաշխատող Յակոբ Քիրքեգորին, որն ասում է, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն այլևս չեն դիտարկում Ուկրաինան` որպես ազգային անվտանգության առաջնային խնդիր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր