ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Ուզում են այս գողտրիկ անկյունում տորֆի հանքավայր բացել». Հայկ Մանասյանը կոչ է անում միանալ հանրային լսումներին
21:18, 09.12.2023 | mamul.am
3792 | 1

Բժիշկ Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա Մարգահովիտ (Համզաչիման) գյուղի իմ հանգստյան գողտրիկ անկյունն է, որտեղ առվից կարող ես ջուր խմել, առանց էկոլոգիական վախերի։
Բայց կան մարդիկ, ովքեր ուզում են էս կողմերում տորֆի հանքավայր բացել։ Ուզում են անապական այս բնության մեջ խցկել էքսկավատորներ, ամբարձիչներ, բեռնատարներ, փոշի, հող, երկաթբետոնե ու շիֆերներից կառույցներ։
Մարգահովիտով անցնող Դիլիջան-Հրազդան երկաթգիծը տուրիստական կայարանի փոխարեն կարող է վերածվել բեռնատար վագոնների բեռնման տարածքի։
Տորֆի հանքավայրը բացելու դեպքում տարածք կմտնեն ավելի ամբիցիոզ հանքարդյունաբերողները, որոնց ժողովուրդը արդեն մի քանի անգամ հետ է ուղարկել թույլ չտալով, որ Ցարական ժամանակներում այստեղ եղած ոսկու հանքավայրերը վերաբացվեն։
Այս անտառներում, գյուղերից մի քանի կիլոմետրի վրա կենսագործում են արջեր ու եղնիկներ, այստեղ բնությունը ԴԵՌ գտնվում է իր նախաստեղծ դրությունում։
Մի խոսքով, դեկտեմբերի 11-ին, ժամը 16:00, Դիլիջանից Վանաձոր ընկած ճանապարհին գտնվող Մարգահովիտ գյուղում լինելու են հանրային լսումներ, տորֆի հանքավայր բացելու հետ կապված։
Հրավիրում եմ բոլոր մտահոգ քաղաքացիների ուշադրությունն ու աջակցությունը, բնության այս հրաշք երկրամասը հիացմունքի և հանգստի անկյուն պահպանելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր