ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Արտաշատ մայրաքաղաքի պաշտպանական համակարգի 3D վերակազմությունը
21:30, 09.12.2023 | mamul.am
4498 | 0

Ճարտարապետ, 3D վերակազմող Ռուբեն Սարգսյանը վերակազմել է Արտաշատ մայրաքաղաքի ամրությունների 3D մոդելը (Ք․Ա․ II – I դդ)։ Վերակազմության մեջ հստակ երևում են Հայաստանի ամենահռչակավոր մայրաքաղաքի պաշտպանական համակարգը հյուսիս-արևմտյան կողմից։ Հիշեցնենք, որ Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է 9 բլրաշարերի վրա, որոնք պարսպային հզոր համակարգով կապված են եղել իրար հետ և ունեցել են աշտարակներ։
Արտաշատ մայրաքաղաքը կառուցել է Արտաշես 1-ին արքան (Ք․Ա․189-161 )։ Հույն պատմիչներ Ստրաբոնը, Պլուտարքոսը և հռոմեացի պատմիչ Տակիտոսը բազմաթիվ վկայություններ են թողել քաղաքի մասին։ Պլուտարքոսը քաղաքն անվանել է «Հայկական Կարթագեն», քանի որ հայտնի է, որ քաղաքի վայրի ընտրության և կառուցման հարցում Արտաշեսին օգնել է կարթագենցի նշանավոր զորավար Հանիբալը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր