ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի նախաձեռնվի անհապաղ քրեական վարույթ». «Թաթոյան» հիմնադրամ
23:00, 11.12.2023 | mamul.am
3467 | 0

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են. ««Զանգ» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մաշտոցի պուրակում բողոքի քաղաքացիական ակցիա իրականացնելիս ենթարկվել են բռնության:
Մասնավորապես, ըստ շարժման` նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին: Դա արել է այն ժամանակ, երբ իրենց ընկերը եղել է փաստացի անօգնական վիճակում, քանի որ նրա ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և նա անգամ մեծ ցանկության դեպքում բավարձակ չէր կարող խույս տալ հարվածից։ Այս փաստը մեր հիմնադրամին «Զանգ» շարժումը հաստատել է քննարկման ընթացքում:
Ընդ որում, «Զանգ» շարժումն իր հրապարակային էջում տեղադրել է այս մասին հաղորդում` համապատասխան մանրամասներով:
Նշված տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի քրեական հետապնդման մարմինը նախաձեռնվի անհապաղ քրեական վարույթ: Փաստերն այնպիսին են, որ դրա համար անհրաժեշտ չէ հանցագործության մասին հաղորդում, այլ այն պետք է արվի սեփական նախաձեռնությամբ ու անհապաղ: Սրանք անբեկանելի միջազգային պահանջներ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր