ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Սկանդալ թուրքական ֆուտբոլում. ակումբի նախագահը խաղադաշտում ծեծել է մրցավարին
22:36, 12.12.2023 | mamul.am
5622 | 0

Թուրքիայում ֆուտբոլի ազգային առաջնության բոլոր հանդիպումները հետաձգվել են մրցավարի վրա հարձակումից հետո։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Անկարայում «Անկարագուչու»-«Ռիզեսփոր» (1:1) խաղի ընթացքում։

Խաղի վերջում խաղադաշտ է վազել տանտերերի` «Անկարագուչու»-ի նախագահ Ֆարուք Քոջան և բռունցքով հարվածել մրցավար Հալիլ Մելերի դեմքին: Երբ նա ընկել է սիզամարգին, սկսել են ոտքերով հարվածել նրան։

Սկանդալ թուրքական ֆուտբոլում. ակումբի նախագահը խաղադաշտում ծեծել է մրցավարին

Քոջան և ևս երկու անձ ձերբակալվել են, որոնց մեղադրանք է առաջադրվել պետական ​​ծառայողին վիրավորելու համար։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հարձակումն անվանել է «անմարդկային» և վստահեցրել, որ

հանցագործները պատասխանատվության կենթարկվեն: «Այս հարձակումը շատ ցավալի է ու ամոթալի թուրքական ֆուտբոլի համար։ Թուրքական ֆուտբոլն արժանի չէ դրան: Բավական է»,- գրել է նա:

Սկանդալ թուրքական ֆուտբոլում. ակումբի նախագահը խաղադաշտում ծեծել է մրցավարին

Ակումբը ներողություն է խնդրել «ողջ մարզական հանրությունից» կատարվածի համար։ Դատավորը հոսպիտալացվել է դեմքի ոսկորի փոքր կոտրվածքով, իսկ հիվանդանոցում նրան այցելել է ՆԳ նախարարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով դատապարտել է հարձակումը և մրցավարին շուտափույթ ապաքինում մաղթել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր