ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
2024-ին նախատեսվում է 14 հուշարձանի վերականգնում
20:18, 18.12.2023 | mamul.am
3165 | 0

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ եկող նոր տարում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման հատկացումները պետական բյուջեից գերազանցելու են 1 մլրդ դրամը։ Այս հատկացումներով նախատեսվում է սկսել կամ շարունակել շուրջ 15 պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ Ամբերդ ամրոց, Տավուշ բերդ, Սրվեղի վանք, Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարներ, Ագարակ հնավայր, Հաղպատի փլուզված աշտարակ և պարսպապատ, Փարպիի Ծիրանավոր եկեղեցի-ամրոց, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի, Լոռի բերդի պարիսպներ, եկեղեցի/հասարակական կառույց և երկու բաղնիքներ, Ամրակիցի Սբ Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցի...

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս ցանկը ամբողջական չէ և տարվա ընթացքում լինելու են ավելացումներ՝ կախված հավելյալ հատկացումներից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր