ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ամրակիցի ռուսական եկեղեցին շարունակում է վթարային վիճակում մնալ
22:48, 17.12.2023 | mamul.am
3389 | 0

Լոռու մարզի Ամրակից գյուղի նշանավոր ռուսական եկեղեցին՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործը, թեև մշտապես գտնվում է զբոսաշրջիկիների ուշադրության կենտրոնում, սակայն շարունակում է մնալ փլուզման վտանգի տակ։ 1988 թվականի երկրաշարժից մեծապես տուժած եկեղեցին վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է վթարային վիճակում։

Ամրակից գյուղի նշանավոր ռուսական եկեղեցին՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործը
Եկեղեցու մուտքը, անվտանգությունից ելնելով, շարունակում է փակ մնալ այցելուների համար, պատերին կան ճաքեր, քարաթափումներ, տանիքի որոշ հատվածներ կիսաքանդ են։ Սակայն, անգամ վթարային վիճակում, եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում, որոնց հոսքը չի դադարում շուրջ տարի։
Ամրակից գյուղի նշանավոր ռուսական եկեղեցին՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործը

Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին (ռուս.՝ Церковь Николая Чудотворца) Կառուցվել է 1848 թվականին (այլ տվյալներով 1879 թվականին) ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

2009 թվականին նրա մեջ գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի։

Ամրակից գյուղի նշանավոր ռուսական եկեղեցին՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործը

Հանրապետական նշանակության հուշարձան է և պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին։
Եկեղեցուն հարավից կից է զանգակատունը։ Կառույցը քարաշեն է, տանիքը՝ փայտից։
Ամրակից գյուղի նշանավոր ռուսական եկեղեցին՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործը

Եկեղեցին կառուցվել է Ճարտարապետ Անդրեյ Ապլակսինի «Նեոռուսական ոճով»։
Եկեղեցին լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր