ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Դալմայի այգիների» հնձանի 3D վերակազմությունը
19:48, 18.12.2023 | mamul.am
3641 | 0

Վերջերս հնագետների կողմից պեղված` «Դալմայի այգիների» հնձանները մեծ հետաքրքրություն են առաջացրել հանրության շրջանում։ 19-րդ դարից մեզ հասած գինու 6 հնձանները կիսավեր և բարձիթողի վիճակում էին գտնվում։

«Դալմայի այգիների» հնձանններից
Քանի որ տարածքը նաև ժամանակին բնակեցվել է, շինությունները օգտագործվել են` որպես գոմ։ Պեղումների արդյունքում հնարավոր է դարձել պատկերացում կազմել, թե ինչպես են հնում խաղողից գինի ստացել։ Բավականին հաստ պատերով հնձանը ցածր միջնորմ պատուհաններով կապված է եղել մառանի հետ, որտեղից հնարավոր է եղել փոխանցել խաղող և գինի։
«Դալմայի այգիների» հնձանններից

«Դալմայի այգիները» կառուցվել են 15-րդ դարում Երևանի վերջին սարդար Հուսեին խանի կողմից։ Այգին 790 հեկտար տարածք է զբաղեցրել և 80 տեսակի խաղող են մշակել այստեղ։ Սակայն 2000-ականներին այգիները հանրային գերակա շահ են ճանաչվել և տարածքում սկսել են շինարարություն իրականացվել։
«Դալմայի այգիների» հնձանններից մեկն` ավերված

Ճարտարապետ-3D վերակազմող Ռուբեն Սարգսյանը հանրությանն է ներկայացրել թաղակապ հնձանի 3D վերակազմությունը։
«Դալմայի այգիների» հնձանի 3D վերակազմությունը. վերակազմող` Ռուբեն Սարգսյան
«Դալմայի այգիների» հնձանի 3D վերակազմությունը. վերակազմող` Ռուբեն Սարգսյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր