ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Լեհաստանում աշխատանքից ազատել են պետական ​​լրատվամիջոցների ղեկավարներին
21:24, 20.12.2023 | mamul.am
2977 | 0

Լեհաստանի պետական ​​լրատվամիջոցների՝ հանրային հեռուստատեսության, ռադիոյի և լրատվական գործակալության ղեկավարությունը պաշտոնանկ է արվել։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Լեհաստանի կառավարությունը։
Ինչպես հայտնում է PolsatNews-ը, հայտարարության հրապարակումից մեկ ժամ չանցած TVP Info-ն և TVP3-ը դադարեցրել են հեռարձակումը: TVPinfo կայքը չի աշխատում։

Նոր կառավարությունը պնդում է, որ «Օրենք և արդարություն» կուսակցության իշխանության ութ տարիների ընթացքում պետական ​​լրատվամիջոցները դարձել են քարոզչության միջոց։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խոստացել է ստեղծել նոր լրատվամիջոցներ, որոնք կունենան ավելի հավասարակշռված մոտեցում։

Նախօրեին Լեհաստանի Սեյմն ընդունել է «Պետական ​​լրատվամիջոցների և Լեհաստանի մամուլի գործակալության իրավական կարգի, անաչառության և ամբողջականության վերականգնման մասին» բանաձևը։

Փաստաթղթում Սեյմը բոլոր կառավարական մարմիններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ ուղղված սահմանադրական կարգի վերականգնմանը՝ քաղաքացիների հավաստի տեղեկատվության հասանելիության և պետական ​​լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ:

«Օրենք և արդարադատություն« կուսակցության քաղաքական գործիչները չեն աջակցել որոշմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր