ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Ինքնասպանություն՝ Արագածոտնի մարզում
15:54, 23.12.2023 | mamul.am
3121 | 0

Արագածոտնի մարզային քննչական վաչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից փաստաթղթեր են փոխանցվել դեկտեմբերի 21-ին մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկի տան բնակիչն աստիճաններից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները կտրել են հոսանքի մալուխը, որով նույն տան բնակիչ 39-ամյա Ռ. Ա-ն կախվելու միջոցով ինքնասպան է եղել, ապա դին մոտեցրել դիատարին: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր