ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ինչու է վտանգավոր լիցքավորման լարը մշտապես հոսանքին միացրած թողնելը
19:24, 24.12.2023 | mamul.am
25132 | 1

Ոչ բոլոր մարդիկ են իրենց գաջեթը լիցքավորելուց հետո լիցքավորիչն անջատում վարդակից:

Սակայն շատերը չգիտեն, թե դա ինչի կարող է հանգեցնել։

Այս սարքն ունի գեներատոր, որն անընդհատ էլեկտրաէներգիա է սպառում։ Չնայած սպառումն աննշան է, այնուամենայնիվ, կա։

Երբ լարը գտնվում է վարդակին միացված վիճակում, այն տաքանում է, և դա մաշում է կոնդենսատորները:

Երբեմն հոսանքի լարման տատանումներ են տեղի ունենում, և աքսեսուարը կարող է սկսել ծխալ, ինչը կհանգեցնի հրդեհի։

Արգելվում է նաև լիցքավորիչը վարդակին միացված թողնել, եթե տանը փոքր երեխաներ կամ ընտանի կենդանիներ կան։ Լիցքավորիչի լարը կարող է հոսանքահարել նրանց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր