Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը՝ ԵԱՏՄ-ում վերջինիս նախագահության շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Նշելով, որ հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները, նախագահը հաջողություն է մաղթել «հայ գործընկերներին և ընկերներին»։ «Իհարկե, մենք նրանց կտրամադրենք ողջ անհրաժեշտ օգնությունը»,- ասել է Պուտինը։ Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին լրանում է ԵԱՏՄ-ի հիմնադիր պայմանագրի 10-ամյակը։ «Մենք այժմ նեղ հանդիպման ժամանակ պայմանավորվել ենք, որ հաշվի առնելով, որ սա հոբելյանական միջոցառում է, բոլորը համաձայնեցին իմ առաջարկին՝ 2024 թվականի մայիսին այս տարելիցին նվիրված գագաթնաժողով անցկացնել Մոսկվայում», - ասել է Պուտինը։ |