ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մարինկա քաղաքի «ամբողջական ազատագրման մասին»։ Գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված զեկույցում պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մարինկան գրավելու ժամանակ հատկապես աչքի են ընկել հայտնի 150-րդ դիվիզիայի զինվորականները։ Ի պատասխան՝ ՌԴ ղեկավարը շնորհավորել է Սերգեյ Շոյգուին և նշել, որ այս բնակավայրի գրավմամբ թշնամու ստորաբաժանումները կտեղափոխվեն Դոնեցկից։ «Մեր զորքերը, ներխուժելով այս ամրացված տարածք, հնարավորություն ունեն առաջ շարժվելու»,- ընդգծել է Պուտինը։ Ավելի վաղ տարածվել էր համեմատական տեսանյութ, որում պատկերված է Մարինկա քաղաքը` ռուսական հարձակումից առաջ ու հետո: |