Դերասան Սերգեյ Բազանովն, ով մարմնավորում էր «Universam» հանցավոր խմբի անդամ Դեմիդին «Տղայի խոսքը» հեռուստասերիալում, ձերբակալվել է` 2011 թվականին գործարարի սպանության գործով։ Բազանովին մեղադրանք է առաջադրվել «Սպանություն շահադիտական դրդումներով մի խումբ անձանց հետ միասին» հոդվածով։ Նա նախնական կալանքի տակ կմնա առնվազն մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը։ Քննիչների տվյալներով՝ Բազանովը հանցավոր խմբի մաս է եղել, որը մասնակցել է Մոսկվայում ավազակային հարձակմանը։ Գործարար Ալեքսանդր Ձաբիևի սպանությունը տեղի է ունեցել Բոլշոյ Պոլույարոսլավսկու նրբանցքում նրա վրա հարձակման հետևանքով։ Հանցագործները կրակել են գործարարի գլխին և 900 հազար ԱՄՆ դոլարով պայուսակը հափշտակելով` փախել։ |