ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+21 °C
ԱԱ․ Տիգրան Լ․ Պետրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին
20:24, 26.12.2023 | mamul.am
4087 | 0

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող` արագ շախմատի աշխարհի առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ․ Պետրոսյանը սև խաղաքարերով մրցեց աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ. վերջինը հաղթեց 39-րդ քայլին։

Կարլսենը վաստակել է 2,5 միավոր։ Տիգրան Լ․ Պետրոսյանն ունի 1,5 միավոր։

Ռոբերտ Հովհանիսյանը պարտության մատնեց շվեյցարացի Գաբրիել Գեհվիլերին և վաստակեց 2 միավոր։

Սամվել Տեր-Սահակյանը երրորդ տուրում պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևին և ունի 1,5 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Հայկ Մ․ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյանը։

Տիգրան Հարությունյանը պարտվեց հնդիկ Պրագնանադհային և ունի 1 միավոր։

Արագ խաղի աշխարհի առաջնությունում կանցկացվի 13 տուր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր