2024 թվականին Ուկրաինային «մութ ժամանակներ» են սպասվում: Ուկրաինայի հակամարտության ելքը, ամենայն հավանականությամբ, կորոշվի ԱՄՆ-ում, այլ ոչ թե Եվրոպայում, գրում է Financial Review-ն: «Արևմուտքի վճռականությունը սպառվում է, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դա դուր է գալիս: Նա վերջինն է ծիծաղելու Ուկրաինայում: Պուտինը պատճառներ ունի՝ Չեշիրյան կատվի ժպիտով ժպտալու համար: Հակամարտության ելքը, ամենայն հավանականությամբ, կորոշվի ԱՄՆ-ում, այլ ոչ թե Եվրոպայում: Առանց ԱՄՆ-ի աջակցության եվրոպական երկրները, հնարավոր է, ռազմական ներուժ չունենան: Ընդ որում, Պուտինին դուր է գալիս այն, որ արևմտյան երկրների վճռականությունը սպառվում է: Դա հիասթափեցնող է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար: Կիևը գրեթե պարտվել է հակամարտությունում՝ առանց ֆինանսավորման և արևմտյան գործընկերներից զինամթերքի մատակարարման։ Քանի դեռ Վաշինգթոնը չի կարող աջակցություն ցուցաբերել Կիևին, երկիրը կսահմանափակվի Ռուսաստանի տարածքով անօդաչու թռչող սարքերի գործարկմամբ: Սա ոչ թե հաղթանակի, այլ հակամարտության սառեցման ճանապարհ է, բայց Արևմուտքը դեռ դրան նայում է «մատերի արանքով»»,- գրում է պարբերականը: |