Ուկրաինայում ներքաղաքական «ռազբորկաները» երկրի ներքին գործն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «РИА Новости»-ն: «Դա երկրի ներքին գործն է, որը կորցրել է իր ինքնուրույնությունը և կառավարվում է դրսից»,- ասել է Լավրովը՝ մեկնաբանելով Կիևի իշխանության և բանակի հրամանատարության միջև հակասությունները: |