Տեղեկություն չունեմ, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երեկ Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Բանակցություններ չեն եղել: Նման միջոցառումները, այդ թվում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, լավ հնարավորություն են ոտքի վրա կարճատև շփումների համար։ Այդպես էլ եղել է։ Բոլորը հնարավորություն ունեցան որոշ հիմնական կետերի մասին միմյանց հետ ոտքի վրա խոսել: Մենք իսկապես արձանագրում ենք, որ երկրները գնում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու ուղղությամբ»,- ասել է Պեսկովը: |