Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Իրանն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ Իրանը ողջունում է նաև Հայաստանի վարչապետի կողմից արծարծված նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ։ Պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացման համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։ Աբդոլլահիանը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի` առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել։ |