Երգչուհի Շակիրայի ծննդավայրում՝ Կոլումբիայի Բարանկիլա քաղաքում, նրա պատվին քանդակ են կանգնեցրել։ Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը Կադր «Hips Don't Lie» տեսահոլովակից Երգը, որը Շակիրան կատարել է ռեփեր Ուայկլեֆ Ջինի հետ, թողարկվել է 2006 թվականին և անմիջապես զբաղեցրել աշխարհի լավագույն հորիզոնականները։ Հրապարակումից հետո 14 տարվա ընթացքում «Hips Don't Lie» տեսահոլովակը YouTube-ում դիտվել է ավելի քան 1,3 միլիարդ անգամ: Մի քանի տարի առաջ տեսահոլովակը վերաթվայնացվել և վերբեռնվել է 4K ձևաչափով։ Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը «Ազդրեր, որոնք չեն ստում, յուրահատուկ տաղանդ և ձայն, որը հուզում է զանգվածներին»,- ասվում է քանդակի տակ գտնվող հուշատախտակի վրա։ Արձանի բացմանը ներկա են եղել Շակիրայի ծնողներ Ուիլյամ Մեբարակը և Նիդյա Ռիփոլը, ինչպես նաև Բարանկիլայի քաղաքապետը։ Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը «Շնորհակալ եմ քանդակագործ Յինո Մարկեսին և շրջանային արվեստի դպրոցի սաներին, իմ հայրենակիցներին` վիթխարի գեղարվեստական տաղանդի այս դրսևորման համար»,- գրել է Շակիրան X սոցիալական ցանցում։ Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը |