Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները չպետք է դառնան երրորդ կողմի պատանդ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով նախարարության տարեվերջյան ճեպազրույցում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին` Ադրբեջանի առաջարկով: Նշենք, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն արդեն երկու անգամ հանդիպել են սահմանին։ |