ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Նիդերլանդների գլխավոր հրամանատարը կոչ է անում նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի
21:24, 28.12.2023 | mamul.am
6373 | 0

Նիդերլանդների ԶՈՒ գլխավոր հրամանատարը կոչ է անում նախապատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի

Նիդերլանդների բանակի գլխավոր հրամանատար Մարտին Վեյնենը, ով նոր տարուց թոշակի է անցնում, ասել է, որ երկիրն ու հասարակությունը պետք է պատրաստվեն Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին, հայտնում է NL Times-ը։ Գեներալի խոսքով, Հաագան պետք է օրինակ վերցնի Շվեդիայից, Ֆինլանդիայից և Բալթյան երկրներից, քանի որ նրանք սահմանակից են Ռուսաստանի Դաշնությանը կամ մոտ են դրան, հետևաբար ավելի լավ են պատրաստ պատերազմի բռնկմանը։

«Նիդերլանդները պետք է լրջորեն վախենա պատերազմից, և մեր հասարակությունը պետք է պատրաստվի դրան: Նիդերլանդները պետք է հասկանա, որ ամբողջ հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ ինչ-որ բան սխալ լինի: Մենք չպետք է մտածենք, որ մեր անվտանգությունը երաշխավորված է միայն այն պատճառով, որ մենք 1500 կիլոմետր ենք հեռու»,- ասել է Վայնենը՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիական բնակչությունը պետք է ունենա սննդի և խմելու ջրի պաշար։

Զինվորականը զգուշացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հզորանալ, ուստի անհրաժեշտ է ուժեղ բանակ՝ որպես զսպող գործոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր