ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Գնել Սանոսյանը՝ 8 գյուղերի վերադարձի մասին
12:00, 29.12.2023 | mamul.am
6538 | 2

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառնալով 8 գյուղերի վերադարձի մասին հայտարարություններին, ասել է. «Բազմաթիվ անգամ խոսել ենք այս մասին. դրանք կա՛մ միաժամանակյա, կա՛մ հետագա գործընթացներ են: Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, կան, որ՝ մենք: Գործընթացը կարող է հետևյալ կերպ կազմակերպվել, որ այդ տարածքները նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը հանվեն, այնուհետ տեղի ունենա 2 գործընթաց՝ փոխանակում, մյուսը՝ ֆիզիկապես թողնել զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ: Հարցին կարելի է պատասխանել սահմանազատման, սահմանագծման աշխատանքային խմբի շրջանակներում»:

Գնել Սանոսյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր