ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Տավուշի սահմանագոտու բնակիչները քվեարկել են ՔՊ-ի օգտին՝ չիմանալով». Ոսկան Սարգսյան
12:18, 29.12.2023 | mamul.am
4018 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի արտգործանախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարարել է նախկինում ադրբեջանաբնակ 8 գյուղերի տարածքների «վերադարձի» մասին՝ ասելով․ «Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ն անկլավային են, մնացած 4-ն անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»։ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզի ընտրողների ավելի քան 67 տոկոսը քվեարկել է ՔՊ-ի oգտին՝ միամտաբար հավատալով, որ ՔՊ-ի իշխանության դեպքում պայծառ ապագա կա։ Վերոհիշյալ 8 գյուղերից 7-ը Տավուշի մարզում է, այդ գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում վտանգվելու է Նոյեմբերյան համայնքի տարածքով Հայաստան-Վրաստան տրանսպորտային կապը, Նոյեմբերյան- Իջևան, Բերդ-Իջևան տրանսպորտային հաղորդակցությունը, մեծ տարածքներ, ընդհուպ մինչև Լոռու մարզի տարածք, հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ, Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի սահմանամերձ շատ գյուղեր հայտնվելու են վատթար վիճակում»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր