ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Փլուզում` Գյումրիում. կա զոհ
13:48, 29.12.2023 | mamul.am
4253 | 0

Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարալին թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է ֆուտբոլի ակադեմիայի հետնամասի պարսպից մոտ 25 մ հատված, քաղաքացի Ն․ Մ-ն (ծնված 1955թ.) հայտնվել է փլատակների տակ և տեղում մահացել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փլատակներից դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր