ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Պաշտոնական առաջարկ՝ ՀՀ կառավարության անդամներին». Նաիրի Հոխիկյան
16:00, 29.12.2023 | mamul.am
2986 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնական առաջարկ ՀՀ կառավարության անդամներին՝ վարչապետից մինչև նախարարներ
Քանի որ ձեր հայտարարություններից հասկանում ենք, որ գաղափար չունեք Հայաստանի առաջնագծի իրականության, այսպես կոչված անկլավների, թշնամու զորքի տեղակայման մասին, առաջարկում եմ ձեզ բոլորիդ ուղեկցել Հայաստանի տարբեր մարզեր, հատկապես Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք, ցույց տալ, թե թշնամու զորքը որտեղ է կանգնած և իրականում որտեղ պետք է լիներ, ցույց տալ և բացատրել, թե ինչքան տարածք ենք մենք 1990-ականներին վերցրել թշնամուց, որն էլի մերն է, և նաև ցույց տալ, թե թշնամին մեզնից ինչքան է գրավել, իսկ դրանք ամենևին համեմատելի չեն։ Առաջարկում եմ տանել ու ցույց տալ, բացատրել, որ մեր կողմից իբր թե գրավյալ ադրբեջանական 8 գյուղերի՝ մոտ 60-70 քկմ տարածքի դիմաց Ադրբեջանը գրավել է Հայաստանից ավելի քան 300 քկմ։ Այդքան բան որ իմանաք, գուցե հիմար հայտարարություններ չանեք։
Չիմանալը ամոթ չէ, չսովորելն է ամոթ։ Իսկ տգիտությունից մինչև դավաճանություն կես քայլ է։
Առաջարկս անում եմ ամենայն լրջությամբ։ Խոստանում եմ՝ ճանապարհին որևէ մեղադրանք չհնչեցնել, չնվաստացնել, միայն բացատրել իրականությունը և քաղաքագիտական ու հայրենիքի գիտակցության դասեր տալ»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր