Տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողները քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է մշտապես խուսափում Արցախի վերաբերյալ հարցերից և, բացի երեխաների համար խնջույք կազմակերպելը, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում կա՞ առաջնահերթություն արցախցիներին աշխատանքի ընդունելու հետ կապված: «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամենամեծ ուշադրությունն է դարձվում և՛ քաղաքապետարանի, և՛ վարչական շրջանների կողմից, մեր հնարավորությունների սահմանում իրականացնում ենք սոցիալական որոշակի ծառայություններ»,- ասաց Ավինյանը: Հարցին՝ խնդիր չե՞ք ունենա՝ Արցախ բառն օգտագործելու համար, քաղաքապետը չարձագանքեց, ժպտաց: |