ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հայոց համայնքապատկան տարածքը զավթելու փորձերը պահանջում են անհապաղ արձագանք». Արմեն Սարգսյան
16:48, 29.12.2023 | mamul.am
2739 | 1

ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը տարածել է Արմեն Սարգսյանի հայտարարությունը. «Երուսաղեմի հայկական համայնքի անդամների և հայկական սրբավայրի դեմ լայնածավալ, ծրագրված ու համակարգված հարձակումները խորը մտահոգության առիթ են։
Հայերը Սուրբ Հողում ապրել են հազարամյակներ, Երուսաղեմի հայկական թաղամասն աշխարհի հնագույն հայկական սփյուռքի ինքնատիպ խորհրդանիշն է:
Նրան ահաբեկելու և հայոց համայնքապատկան տարածքը զավթելու չդադարող փորձերը, որոնք սաստկացել են հատկապես վերջին օրերին, պահանջում են անհապաղ արձագանք և միջամտություն իշխանությունների կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր