ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Քաղցկեղը հաղթահարած հայուհին` «World Madam Competition 2023»-ի հաղթող
18:24, 29.12.2023 | mamul.am
4122 | 0

Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվող ամենամյա «World Madam Competition 2023»-ում հաղթող է ճանաչվել հայազգի մոդել Հասմիկ Սանամյանը՝ Ջեսսին։

Միջոցառումը գեղեցկության մրցույթ է, որտեղ տարբեր երկրների կանայք ցուցադրում են իրենց մշակույթները՝ մեկական հաղթող Չինաստանից և մեկ օտարերկրյա երկրից: Ջեսին այս տարի արժանացել է «Ամենամյա համաշխարհային չեմպիոն» տիտղոսին՝ ներկայացնելով Հայաստանը։

Քաղցկեղը հաղթահարած և վիտիլիգոյ ունեցող Ջեսին իր ելույթի ընթացքում ընդգծել է յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունն ու յուրահատկությունը ցուցադրելու կարևորությունը, գրում է «Արմռադիո»-ն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր